Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր: Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով,
որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Նվազեցրու աչքերիս քունը, Տե՛ր,
և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս Քո գիտության լույսով,
հալածիր մտքիս խավարը,
և իմ տկար անձը զորացրու հոգուս ջանքերով ու վաստակներով:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...